Հայաստանը կդիմի Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
«Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», - ասված է հաղորդագրության մեջ: