ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Փաշինյանը զրուցել է Պուտինի, Մակրոնի եւ Բլինքենի հետ

0

Պուտինի հետ զրույցում Փաշինյանն «անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»:

«Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ», - ասված է հաղորդագրության մեջ:

«Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը», - հաղորդում են կառավարությունից:

Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

«Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ», - հաղորդում են կառավարությունից: