ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Պետդեպ. Միացյալ Նահանգները 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար

0
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն 2մլն կհատկացնի 2020թ.–ի աշնանն ինտենսիվ ռազմական գործողություններից տուժած շրջաններում ականազերծում կատարելու համար։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ միջոցները տրամադրվում են տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով։

«Ականներն ու չպայթած ռազմամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչների, արգելափակել տնտեսական զարգացումն ու խոչընդոտել տեղահանված անձանց անվտանգ վերադարձին», – նշել են ԱՄՆ Պետդեպից։

Պետդեպից հիշեցրել են, որ նախորդ տարվա նոյեմբերին այդ նույն նպատակներով տրաամդրվել է 500 հազար դոլար։–0–