ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Կառավարությունը մոտ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

0
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունը մոտ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Որոշման նախագիծն ընդունվեց այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է:

«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում», – ասաց Սանոսյանը;

Հունվարից մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար:–0–