Փաշինյան. Ռուսաստանը Հայաստանի ամենամոտ գործընկերն է
Կառավարությունից հայտնել են, որ այդ մասին Փաշինյանն այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Հատկապես այս բարդ ժամանակներում շատ կարեւոր են մշտական շփումները եւ դիրքորոշումների հստակեցումը: Ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում:
Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք եւ այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»,- ասել է Փաշինյանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին:
«Մենք դրա շուրջ մշտապես խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Ուրախ եմ Ռուսաստան այցի ընթացքում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ»,- ասել է Պուտինը: