ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

UWC Դիլիջան դպրոցը հավաստագրվել է Միջազգային դպրոցների խորհրդի կողմից

0

UWC Դիլիջանի դպրոցից հայտնել են, որ հավատարմագրման գործընթացը սահմանում է կատարողականի համեմատական չափանիշներ համանման կրթական հաստատությունների համար եւ, ըստ էության, շարունակական բարելավման գործընթաց է:

«Դպրոցի համար այս խոշոր ձեռքբերումն առավել նշանակալի է այն առումով, որ գործընթացը տարվել է մարտահրավերներով լի վերջին երկու տարում»,- նշել են UWC Դիլիջան դպրոցում:

UWC Դիլիջանի դպրոցում մեկնարկել է 8-րդ ուսումնական տարին: Միջազգային բակալավրիատի ծրագրով դպրոցում սովորում է 220 ուսանող, որից 111-ը՝ նոր ընդունված:  Նոր ուսանողները 46 երկրներից են: Ինչպես և նախորդ տարիներին, բազմաթիվ երեխաներ UWC Դիլիջանի դպրոցում ուսանելու հնարավորություն են ստանում մասնավոր բարերարների և կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ: Ուսանողների 70 տոկոսը սովորում է կրթաթոշակով, որից 30.6 տոկոսը՝ լրիվ, 41.4 տոկոսը՝ մասնակի կրթաթոշակով:

Միջազգային բակալավրիատի քննությունների անցողիկ շեմը հաղթահարել են 2022 թվականին ավարտած սերնդի ուսանողների 93 տոկոսը, ընդ որում, ուսանողների 20 տոկոսը հավաքել է 40 և ավել միավոր (առավելագույն միավորը 45 է):