Դատախազությունը Պաշտպանի կարծիքը «հապճեպ» եւ «մակերեսային» է որակել
«Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:
ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները՝ պետության քրեական քաղաքականության կանխարգելիչ ֆունկցիայի շրջանակներում հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստության, անխուսափելիության վերաբերյալ դասագրքային ճշմարտությունների խորապատկերին», - ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: