Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաեւ Միքայել Արզումանյանին, որը փոխարինել էր Ջալալ Հարությունյանին Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում:
ՔԿ փոխանցմամբ՝ նա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում «անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։
«2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Ներկայացված մեղադրանքի մանրամասներն՝ այստեղ: