Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:–0–