ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Բանակային ԱԱ. Կարեն Ասլանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

0

66 կգ քաշային կարգում հանդես եկող հայ հունահռոմեական ոճի ըմբիշը վստահ է անցկացրել բոլոր գոտեմարտերն ու կպայքարի ոսկե մեդալի համար:

Եզրափակչում նրա մրցակիցն է լինելու կորեացի Կիմ Ջին Հունը:

Մինչ եզրափակիչ հասնելը Ասլանյանը հաղթել է ուկրաինացի Դենիս Դեմյանենկոյին, լեհ Դավիդ Կառեչինսկուն ու եգիպտացի Հուսեյն Մոհամեդին:

Երեկ էլ Հայաստանի ընտրանու առաջին մեդալը նվաճել է ըմբիշ Սարգիս Քոչարյանը (80 կգ), նա կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: