Հովսեփյան. Շատ ենք ցանկանում մրցաշարն ավարտել հաղթանակով
«Վաղը վերջին խաղն է, իսկապես, շատ ենք ցանկանում ընտրական մրցաշարն ավարտել հաղթանակով: Խաղալու ենք սեփական հարկի տակ, ու տղաներն անելու են ամեն ինչ, որպեսզի հաղթեն»,- նշել է Հովսեփյանը:
Պաշտպան Կամո Հովհաննիսյանն էլ անդրադարձել է Ֆրանսիայից կրած պարտությանը. «4:0 պարտվելն ամոթ է նույնիսկ Ֆրանսիայի պես թիմից: Բայց մոռացել ենք այդ հանդիպումն ու անելու ենք ամեն ինչ, որպեսզի վաղը հաղթանակած դուրս գանք: Ես փորձում եմ մաքսիմում նվիրվել ու անում եմ ամեն ինչ, որպեսզի օգուտ տամ մեր հավաքականին»:
Հայաստան-Ալբանիա հանդիպումը կայանալու է վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին: