ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 8 ամսում ավելացել է 59%–ով` հասնելով 11,1 մլրդ դրամի

0

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–օգոստոսին կազմել է 11,15 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 59 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ այս տարվա 8 ամսում արտադրվել է 694 կգ ոսկերչական իր, ինչը 3,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 50 168 կարատ` 2014 թ.–ի հունվար–օգոստոսին գրանցված 40 319 կարատի համեմատ։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը 2015 թ.–ի հունվար–օգոստոսին կազմել է մոտ 140,3 մլն դոլար (6,5 տոկոսի անկում), իսկ այդ ապրանքատեսակների ներկրումը կազմել է 73,2 մլն դոլար (64,2 տոկոսի նվազում)։ –0–