ru24.pro
Новости по-русски
Август
2022

Գիտությունների ազգային ակադեմիան՝ «STARMUS VI»-ի գործընկեր

0

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:    

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու եւ համոզված լինելու՝ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի», - ասել է STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն էլ իր հերթին նշել է, որ փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների հնարավորություն կստեղծի, քանի որ Հայաստան են այցելելու հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ:

«Այս միջոցառումը մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ», - ասել է նա:

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի  սեպտեմբերի 5-11-ը, այն   նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։