Նոր պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ՊՈԱԿ եւ ՀՈԱԿ հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկի ՊՈԱԿ եւ ՀՈԱԿ (դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ) հաճախորդների՝ «Բանկ-Հաճախորդ» համակարգով հաշիվների սպասարկումը այսուհետ անվճար կլինի:
Բանկում նշել են, որ «Բանկ-Հաճախորդ» համակարգը նախատեսված է հաճախորդի կողմից իր հաշվեհամարները Online ռեժիմով կառավարելու համար: Համակարգը առաջարկում է պաշտպանված մուտք դեպի ֆինանսական եւ ընդհանուր տեղեկատվություն Internet ցանցի միջոցով:
«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով Online ռեժիմով հնարավոր է կատարել հետեւյալ գործառույթները.
- օգտվել տեղեկատուներից,
- կատարել անկանխիկ գործառույթներ (այդ թվում` կատարել վճարումներ ՀՀ դրամով եւ արտարժույթով),
- ուղարկել հաղորդագրություններ (կատարել հարցումներ գործարքների եւ հաշիվների վերաբերյալ, ներկայացնել վարկային հաշիվներից հերթական տրանշերի տրամադրման հայցեր եւ այլն),
- Ստանալ քաղվածքներ եւ տեղեկանքներ հաշվեհամարների եւ գործառույթների մասին: