Հոկտեմբերի 10-ին եւ 11-ին Երեւանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք հատվածներում՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության անցկացման հետ կապված:
Հոկտեմբերի 10-ին փակ են լինելու.
Ժամը 8:00-24:00՝ Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկու փողոց ընկած հատվածը;
Ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածը;
Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ;
Ժամը 22:00-ից մինչև 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։
Հոկտեմբերի 11-ին փակ են լինելու.
Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը;
Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողոտան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ;
Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ;
Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց;
Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները: