ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Նեմցովը այսօր կդառնար 56 տարեկան

0
Այս տարվա փետրվարին Կրեմլի հարևանությամբ սպանված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը այսօր կդառնար 56 տարեկան: Այդ կապակցությամբ Շվեյցարիայում և Ռուսաստանում հիշատակի միջոցառումներ են անցկացվում:


Քաղաքական գործչի ընկերներն ու հարազատները նրա հիշատակին շվեյցարական Բազել քաղաքում համերգ են կազմակերպել՝ նույն համերգը, որը ռուսական իշխանությունները արգելել էին անցկացնել Մոսկվայում՝ Նեմցովի սպանության 40-րդ օրվա կապակցությամբ: Համերգին ելույթ կունենան հայտնի երաժիշտներ Անդրեյ Գավրիլովը, Անդրեյ Մակարևիչը և Սվյատոսլավ Վակարչուկը:


Նեմցովի համախոհները այսօր հավաքվել են նաև Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին, որտեղ սպանվել է ընդդիմադիր գործիչը: Ռուսաստանի մայրաքաղաքի Տրոեկուրովսկի գերեզմանոցում այսօր բացվել է Բորիս Նեմցովի հուշարձանը:


Կրեմլի քննադատ Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում՝ փետրվարի 28-ի կեսգիշերին: Քրեական գործով մեղադրվում են հինգ հոգի: Սպանության պատվիրատուները բացահայտված չեն: