ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Գյուղնախարարությունը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին

0
Համաձայն հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3:


Այդ կապակցությամբ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել, ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: