ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Human Rights Watch-ը կոչ է անում Բաքվին ազատ արձակել իրավապաշտպաններին

0
Հոկտեմբերի 12-ին Բաքվի վերաքննիչ դատարանի կողմից Լեյլա և Արիֆ Յունուսների բողոքի քննությունից առաջ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ:


«Իշխանությունները պետք է հանեն ամուսիններին ներկայացված մեղադրանքը և ազատ արձակեն նրանց»,- ասվում է հայտարարության մեջ:


«Դատարանը կարող է քայլ անել Ադրբեջանում օրենքի և արդարության վերականգնման ուղղությամբ»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:


Լեյլա Յունուսը դատապարտված է 8 տարվա, իսկ նրա ամուսինը՝ Արիֆը, յոթ տարվա ազատազրկման: Ամուսիններին մեղադրում են նաև պետական դավաճանության մեջ, սակայն այս գործով դատավարությունը դեռ չի սկսվել:


Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող ամուսինները տառապում են անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեն: Լեյլա Յունուսը տառապում է շաքարային դիաբետով , հեպոտիտ С-ով և հիպերտոնիայով: Իր հերթին Արիֆ Յունուսը սրտի մի շարք կաթվածներ և ճնշման կտրուկ տատանումներ է ունեցել կալանավայրում:


«Այս մարդկանց դեմ դատավարությունը և նրանց բանտում պահելը ծաղր է արդարադատության նկատմամբ», - ասել է Դենբերը:


2012 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները հետապնդել, ճնշել և ձերբակալել են անկախ լրագրողների, քաղաքական գործիչների և բլոգերների:


«Ադրբեջանի գործընկերները պետք է հստակ հայտարարեն, որ իրենց հարաբերությունները Բաքվի հետ կախված են օրենքի գերակայության նկատմամբ կառավարության հանձնառությունից»,- նաև նշում է Դենբերը: