ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ՊՆ-ում քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր

0
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:


ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: