ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հայաստանը Սիրիայից 17 հազար փախստական է ընդունել

0

Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Փախստականների եւ գաղթականների տեղաշարժի գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից եւ վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17 000 փախստականներ Սիրիայից»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ ֆրանկոֆոն երկրները պարտավոր են նաեւ նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:

«Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հույս է հայտնել, որ նախարարները կարծարծեն հասարակություններում առկա ատելության եւ այլատյացության մթնոլորտի դրսեւորումների դեմ պայքարը։