Շինարարության ծավալը Հայաստանում 8 ամիսների ընթացքում աճել է 0,2%–ով` մինչև 211 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2015 թվականի հունվար–օգոստոսին կազմել է 211 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.2 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԱՎԾ-ի տվյալներով՝ բնակչության հաշվին իրականացված շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 51.6 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 24.5 տոկոսը (աճը` 17.6 տոկոսով)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 100.8 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 47.8 տոկոսը (1,7 տոկոսի աճ), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 4 874.7 մլն դրամ կամ 2.3 տոկոս (30.7 տոկոսի անկում), պետբյուջեի հաշվին՝ 27.5 մլրդ դրամ կամ 13 տոկոս (7.3 տոկոսի անկում), համայնքային միջոցների հաշվին` 3 589.4 մլն դրամ կամ 1.7 տոկոս (74.2 տոկոսի անկում)։
Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 22.5 մլրդ դրամ կամ 10,7 տոկոս (10.8 տոկոսի աճ): Ընդ որում` միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 6 673,3 մլն դրամ, ՎԶԵԲ–ին` 1 933 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին՝ 9 681,1 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)` 787,6 մլն դրամ և այլ բանկերին` 3448,9 մլն դրամ: ($1- 472,16 դրամ)։ --0—