ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հանրապետության ողջ տարածքում գործում են ԴԱՀԿ–ի արագ սպասարկման գրասենյակները

0

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հարկադիր կատարման ծառայությանն առընթեր քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ են գործում Հայաստանի ողջ տարածքում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին` նվազագույնի հասցնելով քաղաքացի–հարկադիր կատարող շփումը։ Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհանից»։

Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ Telcell-ի) հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում վճարված վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:


Հարկադիր կատարման ծառայությունը առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների վերացմանը։–0–