ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Օմբուդսմենը հորդորում է պետական միջոցներով չգնել էժան դեղորայք

0

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ հորդորել է չգնել էժան դեղորայք պետպատվերի շրջանակում։

 «Պետպատվերի շրջանակում գնվող դեղորայքը հաճախ ոչ բավարար որակի է լինում։ Պատճառն այն է, որ հայտարարված գնումների մրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնք առաջարկում են դեղորայք ամենաէժան գներով։ Հարկավոր է վերանայել այս մոտեցումը», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` անընդունելի է առաջնորդվել ապրանքի էժանությամբ, երբ խոսքը մարդկանց առողջության մասին է։–0–