ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Սարգիս Հովսեփյան. Այսօր փոփոխություն կլինի մեր մարտավարության մեջ

0

«Այդպիսի հավաքականների դեմ 90 րոպե պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, հակառակ դեպքում կպատժվենք: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը եւ առավելագույն նվիրվածությամբ, քանի որ մենք հասկանում ենք ով է մեր հակառակորդը: Եթե ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար»,- ասել է նա:

Հովսեփյանը նշել է, որ Հայաստանի ընտրանու կազմում փոփոխությունները շատ չեն լինելու, քանի որ չունեն  ֆուտբոլիստների մեծ ընտրություն: Սակայն փոփոխություն կլինի մարտավարության մեջ.

«Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն: Ես կցանկանայի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ խաղացողներ, բայց այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները «Փյունիկում» են: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց միայն լեգեոներներին եմ տեսնում»:
 
Ֆրսանսիա-Հայաստան հանդիպումը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում: