Կորյուն Սողոմոնյանն ԱԱ-ում դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Նա 1/16 եզրափակչի 3 ռաունդներում էլ առավելության է հասել Պապուա Նոր Գվինեան ներկայացնող ՉարլզԿիամայի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:
1/8-րդ եզրափակչում Սողոմոնյանի մրցակիցն է լինելու ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին: Մենամարտը կայանալու է հոկտեմբերի 9-ին:
Մինչ այդ 1/8 եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաեւ Հովհաննես Բաչկովը (64 կգ):