ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Էրդողանը Պուտինին զանգելու «իմաստ չի տեսնում»

0

Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Թուրքիայի նախագահի կարծիքով՝ Մոսկվան ցանկանում է Սիրիայի Լաթաքիա քաղաքում ռազմաբազա կառուցել:

«Ռուսաստանն ասում է, որ եթե Իրաքը հրավիրի իրեն, ապա ինքը «Իսլամական պետությանը» կհարվածի նրանց տարածքում: Սակայն Սիրիայում այն (Ռուսաստանը – խմբ.) չի հարձակվում անգամ գրոհայինների դիրքերի վրա»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի բացատրությունները՝ Թուրքիայի տարածք ինքնաթիռների մուտք գործման վերաբերյալ, չեն արտացոլում իրադրության ամբողջ լրջությունը:

Անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց ունենալու հեռանկարներին՝ Էրդողանն ասել է. «Այո, մեր շահերին հարված է հասցվել: Այս պայմաններում ես զանգի իմաստ չեմ տեսնում»: