Հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին
Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր Սերժ Սարգսյանն
ընդունել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել եւ բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել մասնագիտական հանձնաժողովին:
Ջիանի Բուքիքիոն հույս է հայտնել, որ հանրաքվեի անցկացման գործընթացը կլինի ազատ, արդար ու թափանցիկ, եւ դրա արդյունքում ընդունված փաստաթուղթը մեծ քայլ կլինի ժողովրդավարության հետագա զարգացման ուղղությամբ: