ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն 8 ամսում նվազել են 31.5%–ով

0
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2015թ.–ի հունվար–օգոստոսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 31.5  տոկոսով` կազմելով շուրջ 788.9 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա ամփոփագրում։

Ութ ամսում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումները կազմել են մոտ 204.1 մլն դոլար` 2014թ.–ի հունվար–օգոստոսին կատարված 226.3 մլն դոլարի դիմաց (9,8% անկում)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 584.8 մլն դոլար` 2014թ.–ի հունվար–օգոստոսին գրանցված մոտ 926.9 մլն դոլարի դիմաց։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 76.3 տոկոսը։ Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները հունվար–օգոստոսին կազմել են մոտ 602.4 մլն դոլար (37.1 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ գրանցված արտահոսքը կազմել է 132.5 մլն դոլար (3.2 տոկոսի աճ)։

Միայն 2015 թվականի օգոստոսին հանրապետություն է մտել ավելի քան 114.6 մլն դոլար, այս ցուցանիշը 2014 թվականի հուլիսի ցուցանիշից քիչ է 38.2 տոկոսով։

2014 թվականին Հայաստանից արտասահման կատարված փոխանցումների ծավալը նվազել են 7.5 տոկոսով` կազմելով 1.73 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 15.7 տոկոսը։ Անցյալ տարվա մասնավոր փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից դրամական  փոխանցումների կրճատմամբ, ինչը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ։ (1 դոլարը` 472,37 դրամ)։ —0–