Հայկական Hexact-ը հատել է 100 հազար օգտատերերի շեմը
Հայկական Hexact-ը հայտարարել է 100 հազար օգտատերերի շեմը հատելու մասին։
«Քանի որ փոփոխությունների տեմպերն արագանում են, հանձն ենք առել web scraping-ը, ավտոմատացումը, արհեստական բանականությունը եւ տվյալներն առավել հասանելի դարձնել բոլոր անհատներին եւ ձեռնարկություններին»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Hexact-ն այս տարի նշել է հիմնադրման 3-րդ տարին եւ ներկայանում է հետեւյալ պրոդուկտով․
• Hexometer կայքերի 24/7 մոնիտորինգ իրականացնող եւ դրանց աշխատանքը բարելավող գործիք,
• Hexowatch առցանց փոփոխությունների մոնիտորինգի եւ ծանուցման գործիք,
• Hexomatic կրկնվող եւ ժամանակատար աշխատանքները ավտոմատացնող գործիք,
• Hexospark բոլորը մեկում էլ. փոստի եւ CRM հարթակ:
2021-ին Google Cloud-ի գործընկեր հայկական թիմի տարեկան հասույթն աճել է 400 տոկոսով:
Վերջերս ընկերության Hexowatch հարթակն ընդգրկվել էր Capterra 2022-ի վարկանիշում որպես տվյալների վերլուծության ծրագրային լուծումների ծագող ֆավորիտ։