ru24.pro
Новости по-русски
Июль
2022

AMD-ի հետ քննարկվել է Հայաստանում գործունեության ծավալմանն առնչվող հարցեր

0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է AMD ընկերության եւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:  

Նախարարը ներկայացրել է ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների, թվայնացման ռազմավարության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» եւ կրթական ծրագրերի մասին:

Ռոբերտ Խաչատրյանը կարեւորել է ընկերության ծրագրային եւ ինժեներական նորագույն լուծումները՝ հատկապես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:

AMD ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտան ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքները, ծրագրերը, դրանց զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ ոլորտում առկա խնդիրներին,  մասնավորապես՝ տեխնոլորոտում որակավորված աշխատուժի պակասին:  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը, Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: