Ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը
0
Հոկտեմբերի 4-ին անցկացվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը:
Բանկում նշել են, որ երրորդ տեղի համար մրցել են «Վաճառք» (POS վարկավորում) եւ United (Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի եւ Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմ) թիմերը: Հաղթել է United-ը:
Գավաթը խաղարկել են «ՓԲՎ» Փոքր բիզնեսի վարչության եւ «Երեւան 1» (Երեւան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր է դարձել Փոքր բիզնեսի վարչության թիմը:
Բանկի ղեկավարությունը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ հաղթողներին շնորհելով մեդալներ եւ գլխավոր մրցանակը` գավաթ:
«Լավագույն ռմբարկու» եւ «Լավագույն գոլի հեղինակ» է ճանաչվել Վահե Արսենյանը՝ Փոքր բիզնեսի վարչության թիմից: