ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ինքնահռչակ Դոնբասը և Լուգանսկը հետաձգել են ՏԻՄ ընտրությունները

0
Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված ժողովրդական հանրապետությունների իշխանությունները հայտարարել են տեղական ինքնակառավարման մարմինների իրենց «ընտրությունները» հետաձգելու մասին։


Ինքնահռչակ պետությունների ներկայացուցիչները հայտարարում են՝ ընտրությունները տեղափոխում են հաջորդ տարի՝ընդգծելով, որ որոշումն ընդունվել է Փարիզում տեղի ունեցած «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքներով։


«Այդ ընթացքում Ուկրաինան պարտավոր է կատարել Մինսկում ձեռք բերված համաձայնությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, Դոնբասին տրամադրել հատուկ կարգավիճակ, չդիմել հետապնդումների և պատժիչ գործողությունների այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև վերաքվեարկել սահմանադրական նոր փոփոխությունները՝ մեզ հետ համաձայնեցնելով խմբագրումները»,- ասված է Դոնեցկի և Լուգանսկի անջատականների ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինի և Վլադիսլավ Դայնեկոյի հայտարարությունում։


«Նորմանդական քառյակի» հանդիպման մասնակիցները հոկտեմբերի 2-ին՝ բանակցություններից հետո հայտարարել են, որ Դոնբասում ընտրությունները պետք է անցկացվեն միայն ուկրաինական օրենսդրության համաձայն, ինչը նշանակում է, որ պետք է չեղյալ հայտարարվեն անջատականների նշանակած քվեարկության օրերը։