ԱԱ-ում այսօր պայքարը կսկսեն Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը
Այսօր ռինգ են դուրս գալու այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն (56 կգ) ու Հովհաննես Բաչկովը (56 կգ): Ավագյանի մրցակիցը կլինի բելառուս Դմիտրի Ասանովը, իսկ Բաչկովինը` կորեացի Լիմ Հյունչուլը:
Իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը ելույթները կսկսի հոկտեմբերի 7-ին: Նա ուժերը կչափի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող ՉարլզԿիամայի հետ: