ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ռուսական երկրորդ օդանավն է հայտնվել Թուրքիայի տարածքում

0

Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան կրկին թուրքական ԱԳՆ է հրավիրել ՌԴ դեսպանին՝ բացատրություններ ստանալու նպատակով: 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր թուրքական կործանիչների կողմից անհայտ պատկանելության МиГ-29 օդանավի վերահսկման մասին: Ռուսական կողմի հավաստմամբ՝ Սիրիայում տեղակայված ռուսական օդային ուժերի կազմում չկան МиГ-29 օդանավեր: Դրանք առկա են Սիրիայի եւ Իրաքի օդային ուժերի կազմում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ռուսական Су-30 ռազմական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը: Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել էր ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին լուրը:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն օդային հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դիրքերին՝ ընդառաջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին: