Իզաբելա Յայլյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի հաղթող
Մինչեւ 58 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 88 կգ, հրել 106-ը: Երկամարտի 194 կգ-ով Յայլյանը չի ունեցել հավասարը:
Մինչ այդ Սմբատ Մարգարյանը եւ Մարզպետ Մինասյանը Մինչեւ 23 ու 20 տարեկանների 56 կգ քաշայինների պայքարում նվաճել են համապատասխանաբար արծաթե ու բրոնզե մեդալներ:
Աղջիկների պայքարում ելույթ է ունենալու նաեւ Մ-17 տ. ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սոնա Պողոսյանը (+75 կգ):