Քրեական գործով հետախուզման մեջ գտնված մեղադրյալը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել
0
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականիօգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա: