ru24.pro
Новости по-русски
Июнь
2022

Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակը, նպաստներն ու հանրային ծառայողների աշխատավարձերը

0

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. 2023թ.-ին սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով, ինչը թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների չափերը, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝  այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Մասնավորապես, կենսաթոշակներին հատկացվող գումարները կավելացվեն 33 մլրդ դրամով:

«2023-ին հավելյալ միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձի ավելացման համար: Այդ նպատակին նախատեսվում է ուղղել 17,3 մլրդ դրամ»,- ասաց նա:

 «Առողջապահության ոլորտում 2023թ..–ին սահմանված ֆինանսավորումը կգերազանցի 2022թ.–ի պետբյուջեն 22,3մլրդ դրամով կամ 18,6%–ով։ Ընթացիկ ծախսերի ավելացումը կկազմի 17,2մլրդ դրամ, կապիտալ ծախսերը 2023թ.–ին այդ ուղղությամբ, ընթացիկ տարվա համեմատ, կլինեն 5,1մլրդ դրամից ավել», – ընդգծեց նա։

Կրթության ոլորտում ծախսերի ավելացումը կկազմի 31,6մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը կավելանան 18,3մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 13,3մլրդ դրամով։ Գիտությանը 2023թ.–ին կհատկացվի 36,3մլրդ դրամ, ինչը 6,2մլրդ դրամով ավել է 2022թ.–ի պետբյուջեի նույն ցուցանիշից։

«Դա թույլ կտա շարունակել գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, գիտական կենտրոններն ապահովել ժամանակակից սարքավորմամբ», – նշեց նա։–0–