ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ լրագրողների հանդիպումը ոչ ոքի է ավարտվել

0

«Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին կայացել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:

Հանդիպման երկրորդ խաղակեսում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» կազմում հանդես է եկել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, իսկ Հայաստանի լրագողների թիմում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի լրատվության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն ասել է, որ հատկացվել է 1 մլն դրամ ֆոնդ: Հասույթն ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Յուրի Ջորկաեֆը կարեւորել է նման նախաձեռնությունը եւ խոստովանել, որ նման բարեգործական խաղերի հաճախ է մասնակցում, ինչպես նաեւ՝ կազմակերպում:

«Միշտ հաճույքով եմ օգնում տարբեր խնդիրներ ունեցող երեխաների»,- ասել է նա: