ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ուկրաինան լավատես է Սավչենկոյի ազատ արձակման հարցում

0
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը նշել է, որ ուկրաինական կողմը լավատես է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման հարցում։


«Մեզ մոտ տպավորություն է, որ ռուսական կողմը լուրջ է վերաբերում, և ըստ այդմ՝ մեզ մոտ առկա է զգուշավոր լավատեսություն հարցի լուծման կապակցությամբ»,- ասել է Ելիսեևը։


Ելիսեևի խոսքով՝ Ուկրաինայից բացի ամբողջ միջազգային հանրությունը պահանջում է ազատ արձակել Սավչենկոյին, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող մյուս ուկրաինացիներին, մասնավորապես, ռեժիսոր Օլեգ Սենցովին, ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին։


Միևնույն ժամանակ այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը երկարաձգել Սավչենկոյի կալանքը՝ մինչև 2016 թվականի հունվար։


Նադեժդա Սավչենկոն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին: Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական: Նա հերքում է դատախազության պնդումները՝ հիմնավորելով, որ ռուս լրագրողները սպանվել են այն ժամանակ, երբ իրեն արդեն ուժով տեղափոխել են ռուսական տարածք: Իրեն բռնությամբ տեղափոխելու վերաբերյալ պնդումներով Սավչենկոն հերքում է նաև սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը: