Սարգսյանն ու Մովսիսյանը լավ են մեկնարկել Մեն կղզու մրցաշարում
Կայացած երկու տուրերից հետո Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 2-ական միավոր ու առաջատարների թվում են:
2-րդ տուրում Սարգսյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել Ջեյմս Տարջանի (ԱՄՆ) նկատմամբ, իսկ Մովսիսյանն էլ ուժեղ է եղել Դաս Նիլոպտալից (Հնդկաստան):
Հրանտ Մելքումյանն էլ ոչ- ոքի է խաղացել ավստրալացի Ջաստին Տանի հետ ու վաստակել 1,5 միավոր: