ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստը կկայանա այսօր

0

Նա նշել է, որ ԽՍՀՄ եւ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահը մեծ կորուստ է հայկական ֆուտբոլի համար:

«Ողջ կյանքը նվիրելով ֆուտբոլին՝ Զանազանյանը փառավոր էջեր է գրել ֆուտբոլի պատմության մեջ: Նա իր օրինակով ու կենսագրությամբ կերտել է պրոֆեսիոնալ մարզիկի, նվիրյալ անհատականության, ճշմարիտ մարդու վառ կերպար: Հայկական ֆուտբոլի զարգացման ու փառքի բազում տարիներ անժխտելիորեն կապված են Զանազանյան ֆուտբոլիստի անվան հետ»,- ասել է Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ շատ մեծ է Զանազանյանի ավանդը հայկական ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, սիրելի «Արարատի» վերելքներում. 

«Նրա ֆուտբոլը ոգեւորության, երջանկության ու հպարտության բազում պահեր է պարգեւել մեր երկրին ու ժողովրդին: Զանազանյանն անուրանալի ավանդ ունեցավ նաեւ նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում: Իր փորձն ու գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները անմնացորդ ծառայեցրել է նորանկախ Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը, նոր ֆուտբոլային սերնդի դաստիարակությանը»:

Հովհաննես Զանազանյանը մահացել է հոկտեմբերի 4-ին 68 տարեկան հասակում երկարատեւ ու ծանր հիվանդությունից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին ժամը 18:00-20:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը հոկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին է, կրկին նույն եկեղեցուց: