Հայաստանի և Ուրարտուի մշակույթը՝ աշխարհի թանգարաններում. Էրմիտաժ
Հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի, որոնց ընթացքում այն տարածվել է աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում է տարբեր երկրների թանգարաններում: PanARMENIAN.Net-ը շարքով կներկայացնի այն թանգարանները, որտեղ առավել հարուստ են ներկայացված հայկական և ուրարտական մշակույթի նմուշները, և կպատմի ամենանշանակալիների մասին:
Դրանցից մեկն է Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարանը՝ Էրմիտաժը, որտեղ բացի հայկական մշակույթից, ներկայացված է նաև ուրարտական մշակույթը: