Ամերիաբանկը Հայաստանում առաջին անգամ ներդնում է նոր BankWorld համակարգ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ ներկայացնում է հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման ծրագիրը: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:
BankWorld համակարգը Ամերիաբանկին հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ և մոբայլ բանկային համակարգերի միջոցով:
«Ամերիաբանկը բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը: Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռավար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ», - նշեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը պայմանագրի ստորագրման արարողությանը:
Հանեսյանի խոսքերով` ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռավար բանկային ծառայություններից և ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար և կնպաստի հեռավար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում։
«Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռավար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռավար սպասարկման ցանկացած համակարգից», – ասաց նա:
Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում:
Առաջին հերթին համակարգը թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռավար կապուղիների թե' ինտերֆեյսը, թե' առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն։
Բացի այդ, բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով։
Նոր համակարգը նաև կկատարելագործի Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե' ֆիզիկական անձ և թե' իրավաբանական անձ հաճախորդների համար` ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ։
Ընդ որում, Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ:
Հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը ներդրվելու է փուլերով, ամբողջովին պատրաստ կլինի մեկ տարի անց:
CR2-ն հեռավար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: CR2-ի բազմաֆունկցիոնալ BankWorld համակարգն առաջարկում է հեռավար սպասարկման բոլոր եղանակները (բանկոմատներ, վճարային տերմինալներ, ինտերնետ և մոբայլ բանկային համակարգեր, ինքնասպասարկման տերմինալներ) միավորող մեկ միասնական հարթակ՝ այսպիսով ապահովելով հաճախորդների բոլոր հաշիվների կառավարումը և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ստացումը միասնական անհատականացված սպասարկման կետից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-