ru24.pro
Новости по-русски
Июнь
2022

5/10/15. Ալիեւի «գուշակությունը», Կարապետյանի restart-ը

0

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-26

«Անհնար է կանխագուշակել»

Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ վերջին երկու տարիներին քննարկվող կարգավորման սկզբունքները «կօգնեն վերջնականապես հաստատել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով»:

«Այդ սկզբունքները թույլ կտան վերջնականապես հաստատել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով, որն, ի դեպ տեղի է ունենալու այլ նշանակալից իրադարձությունների ֆոնի վրա` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներում հայկական զորքերի վերատեղաբաշխում, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի հաստատում, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայում: Կանխագուշակել, թե ինչպես կքվեարկի Լեռնային Ղարաբաղն՝ անհնար է: Ես կարող եմ ասել, որ կողմերը մոտ են համաձայնությանը, եւ մենք հույս ունենք, որ գործընթացը կվերսկսվի աշնանը»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:

ՀՅԴ-ն՝ «զանհվածային բնակեցման» մասին

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հունիսի 25-ին Երեւանում հայտարարել էր, որ «ազատագրված տարածքների զանգվածային բնակեցման հրատապ անհրաժեշտություն կա»։

«Այդ հողերի վերադարձն անընդունելի է, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել էր Մանոյանը։

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-26

«Հայաստանը պարտություն կկրի»
 
Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պարտություն կկրի:

Ալիեւը Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում ասել էր, որ «Հայաստանն, անկասկած, փախչելու է ռազմի դաշտից, եթե սկսվի պատերազմի ակտիվ փուլը»:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

«Որքան շուտ, այնքան լավ»

Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «որքան շուտ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այնքան մենք ուրախ կլինենք»:

Մեկնաբանելով միջնորդ երկրների ղեկավարների հայտարարությունը, որում նրանք կողմերին կոչ էին արել հակամարտությունը լուծել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, Սերժ Սարգսյանն ասել էր, որ առաջարկված երեք սկզբունքներից Ադրբեջանը ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ մերժելով մյուս երկուսը՝ ուժի չկիրառումը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

«Եթե բոլոր կողմերը կարողանան այս սկզբունքներն իրականում ընդունել, այդ ժամանակ խնդիրը կկարգավորվի»,- եզրափակել էր Հայաստանի նախագահը:  

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-26

«Restart ենք տալիս մեր աշխատանքները»

Հունիսի 23-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության ծրագրին, հայտարարել էր. «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն՝ նվազագույնը շաբաթական 6-օրյա ռեժիմով եւ ադապտացնում ենք ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»։

«Մենք հաստատել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն ձեւակերպել ենք ըստ ոլորտների: Մենք նաեւ հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Արա Թադեւոսյան