ru24.pro
Новости по-русски
Июнь
2022

«Ոսկե ծիրան»-ում Արցախին նվիրված հատուկ ծրագիր կներկայացվի

0

Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ, մասնավորապես, կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Ոսկե ծիրան» փառատոնը տեղի կունենա հուլիսի 10-ից 17-ը։