ru24.pro
Новости по-русски
Июнь
2022

Մայր Հայաստանի կերպարի զարգացումը՝ զինանշանից մինչեւ հուշարձան

0

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում մայիսի վերջին բացվել է «Մայր Հայաստան» ցուցադրությունը։ Ներկայացված էսքիզներն ու նախագծերը պատմում են, թե ինչպես է ստեղծվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանը, եւ թե ինչպես է 17 տարի անց՝ 1967 թվականին, Ստալինի ապամոնտաժված արձանի տեղում կանգնեցվել «Մայր Հայաստանը»։

Քանդակագործ Արա Հարությունյանը պատմում էր, որ դժվար էր ստեղծել քաղաքի, երկրի պահապան ու միաժամանակ ժողովրդի խորհրդանիշ արձան։

Բայց դա միակ դժվարությունը չէր։ Նա ստիպված էր արձանը տեղադրել մի պատվանդանի վրա, որը դրա համար նախագծված չէր։  

«Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ։ Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ։ Իսկ պատվանդանի ուղղահայաց ձեւերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով։ Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաեւ հանելու պատրաստակամությունը...»։

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էլ հաղթանակի հուշահամալիրը բնորոշում էր որպես ճարտարապետական արվեստի գործերում նախատիպը չունեցող։

«Դա պահանջում էր նոր մոտեցում, նոր ձեւերի որոնումներ, արձանը պետք է հնչեր նորովի՝ պատվանդանի ակտիվ մասնակցությամբ եւ նոր մեկնությամբ»։

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է, որ արխիվային նյութերն ուսումնասիրելիս՝ հետաքրքիր բացահայտում են արել։

Մայր Հայաստանի՝ մեզ հայտնի կերպարը զրոյից չի ստեղծվել։ 19-րդ դարում արդեն կար տարածված կերպար՝ ողբացող կինը՝ նստած ավերակներին, որոնց վրա հայկական տեղանուններ էին։

«Իմ սերունդը Մայր Հայաստանի այս կերպարը կապում էր Ցեղասպանության հետ։ Բայց պարզվում է, որ 19-րդ դարի առաջին կեսին այն արդեն գոյություն է ունեցել։ Մենք տեսնում ենք նույն ողբացող երիտասարդ կնոջը 19-րդ դարի հայկական զինանշանի վրա, որը, ճիշտ է, պետական որեւէ գործածություն չուներ, բայց ազգային էր։ Ցուցադրել ենք նաեւ այդ պատկերի գործածությունը ծխախոտի, լուցկու ու դիմափոշու տուփի վրա։

Հետո եկավ 1918 թվականը՝ Առաջին հանրապետությունը։ Թերթերից մեկում տեսնում ենք, որ այս կինն արդեն վեր է կացել, սուրն առել է ձեռքը եւ կանչում է Առաջին հանրապետության համար պայքարի, եւ նրան շրջապատում են կառավարության անդամները։ Իսկ 1919 թվականի թերթի առաջին էջին Մայր Հայաստանի ձեռքին արդեն խաղաղության կանչող արմավենու ճյուղ է, մյուսին՝ մեզ ծանոթ 19-րդ դարի  զինանշանը։

Սուրը հետո մենք տեսանք Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանի, իսկ արմավենու ճյուղը՝ Գյումրիի «Մայր Հայաստանի» ձեռքին»,-ասում է Մարկ Գրիգորյանը։

Մայր Հայաստանի կերպարի զարգացումն ու փոփոխությունը ցուցադրության մի մասն են։ Արխիվային նյութերը տրամադրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոս։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի