Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը
![Հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը](http://arka.am/upload/resize_cache/iblock/068/220_165_2/068cef9f0e9e190f4fefec9065cf79d9.jpg)
Հրպպարակվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:Այս մասին նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջում:
Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։
Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–