ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Նախագահը ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

0
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը: