ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Մեծ Բրիտանիայի վարչապետը մեղադրում է Ռուսաստանին «մսագործ Ասադին» օգնելու մեջ

0
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում:


«Մոսկվան ոչ թե հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» ջիհադիստներին, այլ օգնում է մսագործ Ասադին», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:


BBC-ի հետ զրույցում Դեյվիդ Քեմերոնը նաև կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխել քաղաքականությունը և աջակցել Միացյալ Նահանգներին ու Բրիտանիային՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: