ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իրանի դեսպանին

0
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:


Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Իր հերթին դեսպան Ռեյիսին շնորհակալություն է հայտնել նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։


Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն է հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:


Նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյունավետ գործունեության դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը։